211652_close_icon
views-count1444 դիտում article-date 19:52 13-12-2018

Թուրքմենստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

«Հետախուզում-2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 12-ին ժ.03.20-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել Թուրքմենստանի քաղաքացի Ազիզբեկ Գ.-ն, որը հուլիսի 2-ից Թուրքմենստանի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում է Թուրքմենստանի քրեական օրենսգրքի․ 143 հոդվածի (մինչև 16 տարեկան չլրացած քաղաքացու հետ սեռական հարաբերություն ունենալը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր