ԲԿՄԱ-ն և «Ռեալը» Չեմպիոնների լիգայում պատմություն կերտեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին:
Սա յուրահատուկ դեպք է. մադրիդյան ակումբը իր պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներում սեփական հարկի տակ պարտություն կրեց երեք գնդակի տարբերությամբ: Ընդհանուր առմամբ, «Ռեալը» եվրոպական բոլոր մրցաշարերում սեփական հարկի տակ 252 հանդիպում է անցկացրել:
Իր հերթին, զարմանակի նվաճման է հասել ԲԿՄԱ-ն: Վերջինս խմբային փուլում երկու անգամ հաղթեց «Ռեալին» (1:0, 3:0): Չնայած դրան, բանակայինները խմբում զբաղեցրին վերջին տեղը, իսկ «Ռեալը»՝ առաջին:
Չեմպիոների լիգայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խմբում վերջին տեղ գրաված թիմը երկու անգամ հաղթել է խմբի հաղթողին: