2033 դիտում
15:41 19-11-2020
Խոակին Կապառոս․ «Տղաները պատմություն կերտեցին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 18-ին՝ Նիկոսիայի GPS մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից (1:0) հետո, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։
[b]-Պարոն Կապառոս, դուք կատարեցիք Ձեր առջև դրված խնդիրը և հաղթեցինք Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբում։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեք։
[/b]
-Շատ ուրախ եմ, և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է։
[b]-Արդյո՞ք Հայաստանի ազգային հավաքականը արդեն ձեռք է բերել ուրույն խաղաոճ, թե՞ այն փոխվում է՝ կախված մրցակցից։
[/b]
-Մենք ունենք մեր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնենք։ Մենք անընդհատ նոր ֆուտբոլիստների ենք հրավիրում, որը հավաքականի ներսում առողջ մրցակցություն է ստեղծում։ Եվ քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թիվը գնալով ավելանալու է։
[b] -Խաղից առաջ մեր ազգային թիմն ուներ բազում կորուստներ։ Ինչպե՞ս հաջողվեց Ձեզ այս իրավիճակում տրամադրել թիմին և հասնել այսչափ կարևոր հաղթանակի։
[/b]
-Երեկ, երբ մենք իմացանք մեր կորուստների մասին, այդ փաստը բնականաբար ազդեց թիմի վրա, բայց մենք գիտակցում էինք, որ ներկայացնում ենք մի ամբողջ երկիր։ Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2693 դիտում
12:07 13-10-2015
Իսպանիան և Դավիդ դե Խեան զարմանալի պատմություն կերտեցին. տեսանյութ
3075 դիտում
15:59 13-12-2018
ԲԿՄԱ-ն և «Ռեալը» Չեմպիոնների լիգայում պատմություն կերտեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2210 դիտում
17:36 04-09-2020
Խոակին Կապառոս. Չեմ կարծում, որ Մակեդոնիան վաղվա խաղում ֆավորիտ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2572 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3880 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2866 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ