211652_close_icon
views-count5505 դիտում article-date 14:55 08-12-2016

ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը 2 արտառոց հակառեկորդի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն Լոնդոնում 1:3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»: Արդյունքում ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը միանգամից 2 զարմանալի հակառեկորդի հեղինակ դարձավ: Ակինֆեևը Չեմպիոնների լիգայում 43-րդ խաղում անընդմեջ գոլ բաց թողեց: Այս ցուցանիշով նա անվիճելի առաջատար է: 2-րդ տեղում գտվող ՊՍՎ-ի դարպասապահ Ռոնալդ Վատերեսը Չեմպիոնների լիգայում գոլ է բաց թողել ընդամենը 16 խաղ անընդմեջ: Նույն խաղում Ակինֆեևը մեկ այլ հակառեկորդ է գրանցել: Նա մրցաշարի պատմության մեջ առաջին դարպասապահն է, որը Չեմպիոնների լիգայում 2 ինքնագոլի հեղինակ դարձավ: Ուշագրավ է, որ այս խմբի մյուս` «Բայեր»-«Մոնակո» խաղում նույնպես գրանցվել է ինքնագոլ և նույնպես դարպասապահի կողմից. «աչքի» է ընկել «Մոնակոյի» դարպասապահ Մորգան դե Սանկտիսը: Նշենք, որ այս խմբում 1-ին տեղը գրավեց ֆրանսիական «Մոնակոն»: 2-րդը Լևերկուզենի «Բայերն» է, Տոտենհեմը» 7 միավորով 3-րդն է: [b]Չեմպիոնների լիգա, խմբային, 6-րդ տուր [/b] Е խումբ «Տոտենհեմ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 3:1 Դելե Ալի, 38, Հարի Քեյն, 45+2, Իգոր Ակինֆեև, 78, ինքնագոլ - Ալան Ձագոև, 33 «Բայեր» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 3:0 Վլադլեն Յուրչենկո, 30, Յուլիան Բրանդտ, 48, Մորգան Դե Սանկտիս, 81, ինքնագոլ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր