2180 դիտում
14:25 13-12-2018
Ապրիլյան պատերազմի մասնակից 649 և լավ սովորող 112 ուսանողների ուսման վարձը մասնակի կփոխհատուցվի
Կառավարությունը Կրթության և գիտության նախարարությանը կհատկացնի 50 միլիոն դրամ՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ա նվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:
Նախագիծը ներկայացրեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Ըստ նախնական հաշվարկների՝ թվով 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը (միջինը՝ 449 հազար դրամ) կզեղչվի 20%-ով, ինչի դեպքում պահանջվող գումարը կազմում է 68 մլն 588 հազար դրամ: Այս նախագծով նախատեսվում է այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել 50 միլիոն դրամ, իսկ մնացած մասը հիմնադրամը կհատկացնի իր միջոցների հաշվին:
«Մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չգոյանա, բայց իսկապես դրանք պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
17 միլիոն դրամ էլ կհատկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով: Հայաստանում հեռուստանախագիծն իրականացվում է ռուսական «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա:
Նմանատիպ նյութեր
8236 դիտում
16:17 19-10-2017
Կառավարության հատկացրած գումարով մասնակի կփոխհատուցվի պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը
1633 դիտում
12:59 10-12-2020
Պատերազմին մասնակցած ուսանողների 1-ին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով կփոխհատուցվի
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար