2569 դիտում
13:28 13-12-2018
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման մասին
ՀՀ կառավարությունը կենտրոնական բանկի հետ աշխատում է ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման ուղղությամբ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա Կենտրոնական բանկի հետ աշխատում ենք, որպեսզի ուսանողական վարկերի տոկոսները նվազեն: Հիմա առաջարկություն կա ԿԲ-ի կողմից, որը ես մակագրել եմ Ֆինանսների նախարարություն: Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի, բայց ընդհանուր առմամբ, մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չգոյանա, բայց իսկապես դրանք պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
103356 դիտում
09:10 19-05-2018
Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցնե՞լ. «Փաստ»
18433 դիտում
17:55 13-03-2020
Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
742 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)