Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման ծանուցումներ են ստանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն այս ընթացքում աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլևս չեն համարվի գործարանի աշխատող:
Բայց չնայած սրան՝ գործարանի աշխատողները հույս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունն ի վերջո լուծում կտա այս հարցին: Մյուս կողմից՝ Թեղուտի հանքավայրի աշխատողներն են անհամբեր սպասում աշխատանքի հրավերի ծանուցումների:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսաստանյան բանկը, որտեղ հանքավայրը գրավադրված է, նոր տնօրեն է գտել: Հանքավայրի աշխատողների խոսքերով՝ այն կվերագործարկվի ամիսուկեսից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]