36451 դիտում
19:26 10-12-2018
Զգուշացիր ավտոմեքենայից կամ Երևանում շարունակվում է գոլդ համարանիշներով թանկ ավտոմեքենաների թալանը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ավտոմեքենաների թալանման մի քանի դեպքեր են տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Տերյան փողոցի բնակիչ, 32-ամյա Քրիստինա Լիսենկոն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք դեկտեմբերի 8-ի 16:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի 15:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների օգտագործմամբ գողացել են Սարյան փողոցի վրա կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 01 OT 111 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:
Երեկ՝ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 42-ամյա Հարություն Հովհաննիսյանը և հայտնել, որ դեկտեմբերի 8-ի ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 04: 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վաղարշյան փողոցում գողացել են իրեն պատկանող Mercedes G 500 մակնիշի 20 ՍP 001 համարանիշի ավտոմեքենայի հետևի և առջևի լուսարձակները, ինչպես նաև առջևի լուսարձակները ծածկող պլաստմասե թիթեղները:
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 39-ամյա Հակոբ Ավետիսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 22:30-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում դռան ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված Mercedes CLK 68 TT 800 համարանիշի ավտոմեքենայի միջից գողացել են իրեն պատկանող «Լենովո» տեսակի պլանշետը, դրամապանակը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար, իր նույնականացման քարտը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, զեխչի և կուտակային քարտեր:
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, նմանատիպ գողություն է տեղի ունեցել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Անհայտ անձը կամ անձինք թալանել են Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ, 42-ամյա Էդգար Գրիգորյանին պատկանող, Ֆանարջյան փողոցում կայանված Porsche Cayenne մակնիշի 09 OO 911 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները:
Նշված բոլոր դեպքերով ոստիկանության տարածքային բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
12595 դիտում
16:47 19-07-2018
Զգուշացիր ավտոմեքենայից. Երևանում շարունակվում է ավտոմեքենաների թալանը. այն կատարվում է հիմնականում կեսգիշերին
37890 դիտում
15:42 13-11-2018
Զգուշացիր ավտոմեքենայից. Երևանում փորձել են թալանել Տարոն Մարգարյանին պատկանող «գոլդ» համարանիշներով Toyota-ն
79454 դիտում
22:20 26-01-2020
«Զգուշացիր ավտոմեքենայից». Երևանում թալանել ու կողոպտել են «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ