211652_close_icon
views-count7269 դիտում article-date 23:08 09-12-2018

Մեսին 15 մլն դոլարով սեփական ինքնաթիռ է գնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ինքնաթիռ է ձեռք բերել: Արգենտինացին գնել է Gulfstream V՝ 2004 թվականի մոդել, որի մոտավոր արժեքը կազմում է 15 մլն դոլար: Ինքնաթիռը հագեցած է 16 նստատեղով, որոնք կարող են վերափոխվել 8 մահճակալի, երկու լոգարանով և երկու խոհանոցով: Ինքնաթիռի բորտին պատկերված է 10 համարը, իսկ սանդուղքի աստիճաններին գրված են Մեսիի ընտանիքի անդամների անունները: Մեսին ինքնաթիռը գնել է, որպեսզի դրանով ընտանիքի հետ ճանապարհորդի դեպի հայրենիք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր