Նեյմարը նախորդ տարի 9 մլն դոլարով ինքնաթիռ է գնել
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը 2015թ. օգոստոսին ինքնաթիռ է ձեռք բերել: 24-ամյա բրազիլացին Cessna Citation մակնիշի ինքնաթիռը գնել է 9 մլն դոլարով:
Ինքնաթիռը կարող է 12 ուղևոր տեղափոխել 5 հազ. կմ տարածության վրա և զարգացնել 890 կմ/ժ արագություն:
Փետրվարին բրազիլական դատարանը կարգադրեց սառեցնել Նեյմարի հաշիվները` 2011-2013 թվականների ընթացքում 16 մլն դոլարի չափով հարկերը չվճարելու համար: Բացի այդ, ֆուտբոլիստից առգրավել են առագաստանավն ու ուղղաթիռը: