Մեսին 15 մլն դոլարով սեփական ինքնաթիռ է գնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ինքնաթիռ է ձեռք բերել:
Արգենտինացին գնել է Gulfstream V՝ 2004 թվականի մոդել, որի մոտավոր արժեքը կազմում է 15 մլն դոլար:
Ինքնաթիռը հագեցած է 16 նստատեղով, որոնք կարող են վերափոխվել 8 մահճակալի, երկու լոգարանով և երկու խոհանոցով:
Ինքնաթիռի բորտին պատկերված է 10 համարը, իսկ սանդուղքի աստիճաններին գրված են Մեսիի ընտանիքի անդամների անունները:
Մեսին ինքնաթիռը գնել է, որպեսզի դրանով ընտանիքի հետ ճանապարհորդի դեպի հայրենիք: