50165 դիտում
13:15 06-09-2024
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Այգավանում բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու մոտ 25 տոննա ցեմենտով բարձված բեռնատարը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ կոտրելով մի քանի ծառեր. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 տոննա ցեմենտով բարձված «Howo» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, վթարի հարևանությամբ ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ու Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վիրավորները ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սևակ Հայրապետյանն ու Վրեժ Ապերյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին և հայտնվել բնակչի հողամասում՝ կոտրելով մի քանի պտղատու ծառեր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+