1196 դիտում
10:29 09-12-2018
ԱԺ արտահերթ ընտրությունների անկախ դիտարկման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղառավոտից։
Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում:
Նշված մարզերից բացի, Աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով:
Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերըՊաշտպան իաշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:
Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
(043) 512-116՝ Շիրակի մարզ.
(043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ.
(043) 513-116՝Սյունիքի մարզ.
(043) 506-116՝ Լոռու մարզ.
(043) 507-116՝ Արագածոտնի մարզ.
(043) 514-116՝ Տավուշի մարզ:
Նմանատիպ նյութեր
2612 դիտում
10:45 09-12-2018
«Անկախ դիտորդ». դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման ընթացքի մասին
1444 դիտում
20:48 03-04-2019
«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակը
Այս բաժնից
739 դիտում
22:21 19-01-2025
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար
1357 դիտում
21:31 19-01-2025
Փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը բոյկոտի կոչ է անում
1267 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի