Իտալիայում 5 դեռահաս և մեկ կին զոհվել են գիշերային ակումբում հրմշտոցի արդյունքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի Անկոնա նահանգում գտնվող Lanterna Azzurra գիշերային ակումբում տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում զոհվել 6 մարդ, իսկ 100 հոգի տուժել է:
Զոհվածներից 5-ը անչափահասներ են. 3 աղջիկ և 2 տղա՝ 14-16 տարեկան, ինչպես նաև 39-ամյա կին, որը դստեր հետ էր եկել համերգին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Իտալիայի հայտնի ռեփ-երգիչ Sfera Ebbasta-ի համերգից առաջ՝ այս գիշեր:
Նախնական տեղեկություններով, խուճապը սկսել է, երբ մարդկանց բազմության շրջանում պղպեղային գազ են տարածել: Ավելի քան 10 մարդ ծանր վնասվածքներ են ստացել:Այդ պահին ակումբում մոտ հազար մարդ է եղել, հիմնականում՝ երիտասարդություն:
Ականատեսներից մեկի խոսքերով, ակումբի այցելուները համերգի սպասումով պարում էին, իսկ հետո խեղդող գազի հոտ են զգացել և վազել դեպի վթարային ելքերը, սակայն դրանք արգելափակված են եղել:
Ոստիկանությունը հարցաքննության համար բերման է ենթարկել ակումբի անվտանգության ծառայության մի քանի աշխատակցի: