Անգլիական «Սթոք Սիթիի» լավագույն ռմբարկուի մայրը զոհվել է Մեքքայում հրմշտոցի արդյունքում
Անգլիական «Սթոք Սիթիի» հարձակվող Մամ Դիուֆի մայրը Մեքքայում հրմշտոցի ժամանակ մահացել է:
Նշվում է, որ ֆուտբոլիստի քույրը մոր հետ է եղել, սակայն նրա վնասվածքները թեթև են եղել:
«Սթոք Սիթիի» ղեկավարությունը ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստին և հայտարարել, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել նրան:
Նշենք, որ Մեքքայում տեղի ունեցած ողբերգության արդյունքում՝ ոչ պաշտոնական տվյալներով, զոհվել է 769 մարդ:
Մամ Դիուֆը ներկայումս Անգլիայի առաջնությունում «Սթոք Սիթիի» լավագույն ռմբարկուն է՝ 7 խաղում դառնալով երեք գոլի հեղինակ: