Բրազիլիայում գիշերային ակումբում սպանդ են իրականացրել, զոհվել է մինչև 18 մարդ
Բրազիլիայում զինված անձինք գիշերային ակումբում կրակել են այցելուներ վրա. զոհվել է 14-ից 18 մարդ:
Դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Ֆորտալեզա քաղաքում: Հարձակումը եղել է քաղաքի աղքատ շրջաններից մեկում՝ վաղ առավոտյան: Մի խումբ զինված անձինք երեք մեքենաներով մոտեցել են ակումբին և սկսել անհասցե կրակել ներքին բակում:
Ողբերգության զոհերի մասին պաշտոնական տվյալներ չկան: Տեղի լրատվամիջոցները հայտնում են առնվազն 14 զոհի մասին, այլ տեղեկություններով՝ սպանվել է 18 մարդ: Զոհերի թվում շատ են կանայք:
.Տեղի ունեցածի շարժառիթը կարող էր լինել թմրանյութերի բիզնեսի ոլորտի համար պայքարը: Հարձակման մեջ կասկածվում է Forró do Gago հանցախումբը: