818 դիտում
15:11 07-12-2018
«Քաղաքացու որևէ հարց անպատասխան չի մնալու». Երևանի փոխքաղաքապետերն ու գլխավոր ճարտարապետն ընդունել են բնակիչներին
Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով Երևանի քաղաքապետարանում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
Այս անգամ բնակիչներին ընդունել են փոխքաղաքապետեր Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Եկամուտների հաշվառման և գանձման, գնումների ու ֆինանսական ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով հնարավոր է լուծումներ տալ բարձրացվող խնդիրներին: Որոշ հարցեր տեղում ստացել են պարզաբանումներ ու պատասխաններ:
Կարևորելով քաղաքացիների հետ մշտական կապի ապահովումը՝ առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման ու գովազդի ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ըստ ոլորտների ներկայացրել է քաղաքապետարանի մոտեցումներն ու վստահեցրել, որ բնակչի որևէ հարց անպատասխան չի մնալու:
Երևանի գլխավոր ճարտարապետի մոտ քաղաքացիներն ընդունելության էին եկել քաղաքաշինական ու շինթույլտվությունների տրամադրման խնդիրներով: Արթուր Մեսչյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապօրինի շինարարության ու հողազավթումների հանդեպ քաղաքապետարանի վերաբերմունքը հստակ է. այլևս դրանք չեն օրինականացվելու: Միևնույն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ քաղաքապետարանը լինելու է բնակիչների գործընկերն ու սատարողը՝ օրինական ճանապարհով շինարարություն կատարելու գործում:
Քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ:
Նմանատիպ նյութեր
3739 դիտում
14:01 10-11-2018
Մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ. Երևանի գլխավոր ճարտարապետն այցելել է Քաղաքաշինության կոմիտե
5554 դիտում
10:15 30-04-2016
Հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու. ՀՀ ՊՆ
Այս բաժնից
856 դիտում
19:10 05-02-2025
ՔԿ նախագահի հրամանով Կարապետ Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել
652 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1372 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են