1673 դիտում
15:50 07-12-2018
Չհայտարարված այցեր 4 ՔԿՀ-ներ․ բողոքների մեծ մասը վերաբերում է համաներման ակտի կիրառմանը
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների հիման վրա, ինչպես նաև մշտադիտարկման նպատակով վերջին մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարված այցեր են իրականացվել «Արմավիր», «Սևան», «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ:
Դիմումների և բողոքների հիմնական մասը վերաբերում է համաներման ակտի կիրառման շրջանակին։
Մի շարք ազատազրկվածներ բարձրացրել են իրենց նկատմամբ խրախուսանքի միջոցներ չկիրառելու խնդիրը, որը խոչընդոտում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուն։ Ազատությունից զրկվածների մյուս մասն էլ պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած անձանց բուժօգնությանն առնչվող հարցերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին: Իրականացվել է առանձնազրույց նրանց հետ:
Որոշ դատապարտյալներ առողջական խնդիրների վերաբերյալ հարցեր են բարձրացրել: Ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ առողջական փաստաթղթերը, ինչպես նաև բարձրացվել է լրացուցիչ բժշկական խորհրդատվություններ կազմակերպելու հարց:
Արձանագրված մի շարք խնդիրներ տեղում քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ և անմիջապես ստացել լուծումներ: Բարձրացրած մյուս խնդիրների լուծման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին:
Քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ ձևավորված է արդյունավետ համագործակցություն, ինչը կարևոր նշանակություն ունի արձանագրվող հարցերի լուծման հարցում:
Նմանատիպ նյութեր
2637 դիտում
22:45 24-11-2018
Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ․ բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի կիրառմանը
3034 դիտում
16:08 04-08-2017
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել ՔԿՀ-ներ
Այս բաժնից
895 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1012 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1168 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ