ԲՀԿ-ն քարոզարշավին դպրոցականների է տարել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մարտունիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել «դրսի ուժերի» ակտիվ մասնակցությամբ: «Իրատեսի» հետ զրույցում մարզի անցուդարձին քաջածանոթ տեղաբնակներից մեկն ասաց, որ ԲՀԿ-ն քարոզարշավին Երևանից ավտոբուսներով մարդիկ է տարել՝ զանգվածային տեսարան ապահովելու համար. «Հատկապես Գավառում է մեծ ներկայություն ապահովել, որովհետև այդ տարածքի թեկնածուն նաև ցուցակի ֆավորիտներից է:
Դպրոցականներն ու քոլեջի ուսանողները նույնպես ներկա են եղել քարոզարշավին: Դպրոցի դռները փակել են ու կոլեկտիվ ձևով եկել ԲՀԿ-ի քարոզարշավին։
Զարմանալի է, թե ինչպես են հաջողեցրել բանակցել դպրոցի ու քոլեջի տնօրենների հետ և կազմակերպված ձևով բոլորին Գավառի հրապարակ տանել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]