211652_close_icon
views-count2124 դիտում article-date 23:20 06-12-2018

ԵՊԲՀ-ում մեկնարկել է «Իմ տեսանկյունից» ինտերակտիվ քննարկումների նոր շարքը

«Իմ տեսանկյունից». ԵՊԲՀ-ում ուսանողների մասնակցությամբ մեկնարկած քննարկումների նոր շարքի խորագիրն է։ Ինտերակտիվ քննարկումների սկիզբն ազդրարավեց այսօր, Կարմիր դահլիճում։ Ընտրված 6 թեմայի շուրջ 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց կարծիքներն ու պատկերացումները։ Նմանքննարկումներնախաձեռնելումիտքըառաջացել է ՀասարակագիտությանամբիոնիդասախոսՀայարփիՍահակյանի և իրուսանողներիհամատեղնախաձեռնությամբ։ «Գաղափարըծագեցդասավանդմանպրոցեսում։ Քանիորերկրորդկուրսեցիներինեմդասավանդում, որոշեցիառաջինհերթինիրենցներառելքննարկումներում, սակայնուսանողներնայսօրէլնշումէինայնմասին, որկուրսայինսահմանափակումըպետք է հանել»,- պատմեցՀայարփիՍահակյանը։ Նրագնահատմամբ՝ ընտրվածվեցթեմաներնէլարդիականէին։ Դրանքվերաբերումէինոչմիայնբժշկագիտությանը, այլևժամանակակիցերիտասարդներինհետաքրքրողամենատարբերհարցերի։ Նրա գնահատմամբ՝ ընտրված վեց թեմաներն էլ արդիական էին։ Դրանք վերաբերում էին ոչ միայն բժշկագիտությանը, այլև ժամանակակից երիտասարդներին հետաքրքրող ամենատարբեր հարցերի։ Ուսանողները նախապես ընտրված թեմայի շուրջ ներկայացնում էին իրենց պատկերացումները, փաստարկում էին, մեկնաբանում, միմյանց հարցեր ուղղում։ Դասախոսի գերնպատակն էր, ոչ մի դեպքում չխոչընդոտել սովորողների սեփական կարծիքը արտահայտելու հնարավորությանը, այլ հակառակը խրախուսել նրանց վերլուծական կարողությունների զարգացումը։ Նոր շարքի առաջին հանդիպումը բավականին ակտիվ մթնոլորտում անցավ։ Քննարկմանը մասնակցեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նման ձևաչափում հանդիպումները շարունակական են լինելու։ Հաջորդը՝ նախանշվում է արդեն մյուս ուսումնական կիսամյակում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր