211652_close_icon
views-count3591 դիտում article-date 13:12 06-12-2018

Գագիկ Ծառուկյանը որևէ մեկից վախենալու բան չունի, եթե իմ հովանավորների մասին իմանար, կասեր. Էդմոն Մարուքյան. Tert.am

Մեր հովանավորը ՀՀ քաղաքացիներն են եղել, գնացեք Վանաձորում հարցրեք, Վանաձորում բոլորը գիտեն, թե ես ինչպես եմ ընտրվել. այսօր քարոզաշավից առաջ այսպես պարզաբանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար ներկայացնող Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցրած մեղադրանքին, թե ժամանակին իրենց հովանավոր է փնտրել, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/06/edmon-maruqyan/2865120]Tert.am[/url]-ը։ Ըստ Մարուքյանի՝ ինքը գործել է պարզ և թափանցիկ, և ուղղակի երեկվա հայտարարությունից հետո իրենց դեմ ուղղված հակաքարոզչությունն էլ ավելի կուժգնանա: Ըստ Մարուքյանի՝ ինքը մշտապես իրենց գաղափարական ուղղությունը պաշտպանել և պահել է: «Ով որ իմ հովանավորներին գիտեր, ուղիղ եթեր էր, թող ուղիղ եթերում ասեր, Գագիկ Ծառուկյանը որևէ մեկից վախենալու բան չունի, եթե բան իմանար, կասեր: Գևորգի պահը ասաց, Գևորգն էլ սպորտսմեն տղա է ԲՀԿ-ից, որ առաջարկել է գնալ իր հետ հանդիպելու: Ասում է՝ թղթերդ չկար, չեկար, թղթերս, որ դատի են տվել, այդ թղթերն են: Ես էլ ասում եմ, եթե 18 թ. խոսել են Վիկտոր Դալլաքյանի փաստարկներով, կարծում եմ՝ որևէ մեկիս պատիվ չի բերում»,-ասաց նա: Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքն այն ժամանակ մեծամասնականով պատգամավոր է ընտրվել՝ չլինելով որևէ կուսակցության անդամ, չլինելով որևէ մեծահարոուստի հովանավորյալ: «Ես դա արել եմ, հիմա էլ ասում են՝ ուրեմն դրա տակ կոնստրոլոգիա կա, մի բան եղել է, հեղափոխությունն էլ են այսօր կասկածի տակ դնում մարդիկ: Մարդիկ էն, ինչ չեն կարողացել անել, միշտ փորձել են վերագրել մութ ուժերին»,-ասաց նա: ԼՀԿ-ի նախագահը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին անդրադաձավ. «Ես ասել եմ՝ խնդիր չունեմ, անվավեր ճանաչեք քաղաքապետի ընտրությունները, և հոկտեմբեր ամսին ես քաղաքապետ կընտրվեմ, եթե չէ, դուք գիտեք: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/06/edmon-maruqyan/2865120]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր