211652_close_icon
views-count2351 դիտում article-date 22:27 05-12-2018

PayX-ի մոբայլ վճարումները հասանելի կլինեն ամենուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Mezzo Classic House ակումբում կայացավ PayX ընկերության շնորհանդեսը, որին մասնակից եղան VISA Int.-ի, ՀՀ Կենտրոնական Բանկի, Արմենիան Քարդ վճարային համակարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերի և խոշոր ԱՅԹԻ կազմակերպությունների ներկայացուցիչները։ Շնորհանդեսին ներկայացվեցին PayX-ինորարականլուծումները, որոնք շատ շուտով մուտք կգործեն մեր առoրյա և կընձեռնեն հնարավորություն կատարել արագ, անվտանգև հարմարավետ անկանխիկ վճարումներ բջջային հեռախոսներով՝ ընդամենը մեկ հպումով։ PayX-ի համահիմնադիր Ս․Նասիբյանն իր խոսքում անդրադարձավ առաջարկվող լուծումների՝ տնտեսության զարգացման համար կարևորությանը և հեռանկարներին։ PayX-ի համահիմնադիր Բ․Թադևոսյանը ներկայացրեց առաջարկվող լուծումների տեխնիկական առավելությունները և կիրառության հնարավորությունները։ «ՀՀ Կենտրոնական Բանկ»-ի նախագահի տեղակալ՝ Վ․Աբրահամանը, «Արմենիան Քարդ» վճարային համակարգի տնօրեն՝ Ի․Մխիթարյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ գործառնությունների գծով տնօրեն՝ Ա․Բարսեղյանը, «Հայկական Ծրագրեր» ընկերության տնօրեն՝ Գ․ Սարգսյանը, ողջունեցին նախաձեռնությունը և իրենց տեսակետները հայտնեցին վճարային ենթակառուցվածքների զարգացման համար նորարական տեխնոլոգիաների ներդրման կարևորության և մոբայլ վճարումների զարգացման վերաբերյալ և աջակցություն հայտնեցին նախագծի հետագա զարգացմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև «Եվրասիական համագործակցության ֆինանսական և բանկային միավորման», գլխավոր տնօրենի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության ղեկավար ՝ Ս․Ճզմաչյանը, «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»- ի, Հայաստանյան գրասենյակի ղեկավար՝ Դ․Գվինդադձեն և «Համաշխարհային Բանկ»- ի Հայաստանի գրասենյակի տնօրեն՝ Ս․Բոսութղոն։ PayX ընկերությունըստեղծում է բջջային հեռախոսներով վճարումներ կատարելու համար միասնական ենթակառուցվածք, որում հնարավոր է կատարել վճարումներ QR կոդերի ընթերցման միջոցով։ Վճարումները հնարավոր է կատարել PayX հավելվածով, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների և բանկերի մոբայլ հավելվածներով։ PayX -ը արդեն համագործակցում է Հայաստանյան 6 բանկերի և 3 վճարայինհամակարգերի հետ, այդ թվում՝ «Արարատբանկ»-ի, «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի, «Էվոկաբանկ»-ի, «Յունիբանկ»-ի, «Ամերիաբանկ»-ի, «Արդշինբանկ»-ի, «Մոբիդրամ»-ի, «Իզի Փեյ»-ի և «Արմենիան Քարդ»-ի հետ։PayX-ի հետ Համագործակցող բանկերի և ԱյԹի ընկերությունների քանակն ավելանում է։ Բացի այդ, PayX հավելվածում առկա էակումբային և զեղչային քարտերի «թվայնացման» հնարավորություն, որի շնորհիվ օգտատերը ազատվում է դրամապանակը ամենուր իր հետ կրելու անհրաժեշտությունից։ Շուտով PayX հավելվածում հնարավոր կլինի նաև իրականացնել քարտից -քարտ փոխանցումներ, վարկերի մարումներ և կոմունալ վճարումներ։ PayX ընկերությունը Հայաստանյան շուկային է առաջարկում նաև MerchantX հավելվածը, որը նախատեսված է խանութների, ռեստորանների և ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար և կարող է օգտագործվել անկանխիկ վճարումները ինչպես տեղում, այնպես էլ հեռահար ընդունելու համար։ Հավելվածի կիրառությունը բացում է նոր հնարավորություններ մանրածախ և մանրամեծածախ առևտրի զարգացման, այդ թվում նաև առաքման ծառայություննների ընդլանման համար։ Նախագիծը իրականացվում է VISA int.-ի աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր