Ժոզե Մոուրինյո. Պետք է հրաշք գործենք՝ թոփ-4-ում հայտնվելու համար
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է թիմի հեռանկարները Անգլիայի ընթացիկ առաջնությունում:
14 խաղից հետո մանկունյանցիները զբաղեցնում են 8-րդ տեղը:
«Նախորդ մրցաշրջանում՝ հաշվի առնելով թոփ-4-ում մրցակիցների համեմատությամբ մեր թիմի մակարդակը, ԱՊԼ-ում 2-րդ տեղը. դա ֆանտաստիկա է:
«Այժմ մենք շատ ավելի մեծ խնդիրներ ունենք և դա հաստատում է մրցաշրջանի մեկնարկում իմ ասածը. «Մեզ ծայրահեղ դժվար է լինելու»:
Այժմ մենք պետք է փորձենք հնարավորինս շատ միավոր վաստակել: Հրաշք է պետք, որպեսզի տեղ զբաղեցնենք թոփ-քառյակում», ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» այսօր կեսգիշերին սեփական հարկի տակ կխաղա «Արսենալի» հետ: