Դավադիրները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այլ քաղաքական գործիչների քննադատություններին, որ Արցախի առնչությամբ իր վերջին աղմկոտ հայտարարությունն անհասցե է:
Հիշեցնենք` Փաշինյանը «դավադիր պատերազմ հրահրողներ» էր անվանել այն քաղաքական ուժերին, որոնք հայտարարում են, թե իր իշխանությունը մտադիր է Արցախի հարցում զիջումների գնալ՝ «Ղարաբաղը հանձնել»: «Այն մարդիկ, որոնք հայտարարում են, որ հեղափոխությունն Արցախը հանձնելուն ուղղված դավադրության ծրագիր է, նրանք պետական դավաճանության մեղադրանք են ներկայացնում: Այդ մարդիկ են անհասցե հայտարարություն անում, դա ազգային անվտանգության խնդիր է, ուստի պետք է այդ մարդկանց հրավիրեն [նկատի ունի՝ ԱԱԾ) ու ասեն՝ տվեք Ձեր այդ տվյալները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ Արցախը հանձնելու մեղադրանքները սուտ են, հանրությունը պետք է ճանաչի դրանց հեղինակ ստախոսներին և սադրիչներին. «Դավադիրները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]