6888 դիտում
16:36 27-06-2016
Տարոն Մարգարյան. «Ավտոկայանման համար մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արգելափակման սարքեր տեղադրելու նպատակով, իսկ մինչ այդ տվյալ տարածքում հերթապահություն է իրականացվում ՃՈ աշխատակիցների կողմից:
Նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Ճանապարհային Ոստիկանության հետ համատեղ իրականացված հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ հսկողության արդյունքում կազմվել է 21 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի տուրքի գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Մասնավորապես, վերջինի մասով նախորդ շաբաթ արձանագրվել է 58 դեպք: Տվյալ անօրինականության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և այն իսպառ վերացնելու նկատառումով՝ հանձնարարվել է արձանագրված դեպքերի մասին տեղեկատվությունը փոխանցել նաև Երևան քաղաքի ոստիկանությանն ու Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:
«Ավտոկայանման համար մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողները պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած անգամ չմնա, որ ապօրինություն կատարողը կարող է անպատիժ մնալ: Ըստ այդմ, բոլոր տվյալները փոխանցեք նաև Երևան քաղաքի դատախազությանն ու ոստիկանությանը: Արատավոր այս երևույթը պետք է իսպառ վերանա մայրաքաղաքի փողոցներից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև որոշ տնտեսվարողների կողմից փողոցների ավտոկայանման համար նախատեսված հատվածներում տարատեսակ իրերով խոչընդոտներ ստեղծելու երևույթին:
«Այս հարցում ևս պետք է լինել հետևողական և թույլ չտալ որևէ մեկին անհարկի խոչընդոտել թույլատրված հատվածներում ավտոմեքենաների կայանմանը: Անընդունելի է, երբ ոմանք, տարբեր մետաղական իրեր տեղադրելով, խոչընդոտներ են ստեղծում մեզ համար: Խստորեն վերահսկեք ու բացառեք նման երևույթները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
8832 դիտում
20:14 21-11-2016
Ավտոկայանման համար ապօրինի գումար գանձողները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Տարոն Մարգարյան
3070 դիտում
21:36 31-01-2019
Կայանման համար ապօրինի գումար գանձողները պատասխանատվության կենթարկվեն
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
901 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21367 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու