ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով. Յու. Ուշակով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Աստանայում կայացած նախորդ հանդիպմանն առաջնորդները պայմանավորվել են դեկտեմբերի 6-ին հանդիպում անցկացնելու մասին, սակայն հետո որոշել են չանցկացնել ՀԱՊԿ նիստը՝ հաշվի առնելով մասնավորապես հայկական կողմի խնդրանքը, որի համար պատճառ է հանդիսացել երկրում նախընտրական քարոզարշավի անցկացումն ու դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները», -լրագրողների հետ զրույցում նշել է Ուշակովը: