1315 դիտում
17:10 04-12-2018
Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է նոյեմբեր ամսվա վիճակագրական տվյալները
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 13655 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 39 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 105 զանգ-բողոքի:
2018 թվականի նոյեմբեր ամսին Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 9156 քաղաքացի: Նշված ժամկետում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների մոտ իրականացվել է նաև 3 քաղաքացու ընդունելություն:
Ծառայությունը տեղեկացնում է, որ ներդրվել է նոր՝ 060 570 500 տեղեկատու հեռախոսահամարը, որի միջոցով կարելի է ուղիղ կապ հաստատել Ծառայության բոլոր բաժինների հետ: Քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակը, դրանում գործող տեղեկատու պատուհանը, ինչպես նաև դիմումների ընդունման սրահն աշխատում են առանց ընդմիջման:
Նմանատիպ նյութեր
721 դիտում
16:38 26-11-2018
Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է նոյեմբեր ամսվա վիճակագրական ծառայությունը
1686 դիտում
13:34 29-01-2018
Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է հունվար ամսվա վիճակագրական տվյալները
1107 դիտում
16:08 06-06-2019
Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է մայիս ամսվա վիճակագրական տվյալները
Այս բաժնից
1489 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
751 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը