Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Արագածավան):
Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, չի կատարվել հումքի, պատրաստի արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների լաբորատոր հսկողություն՝ որակի և անվտանգության ցուցանիշների նկատմամբ, իսկ հացը և հացաբուլկեղենը տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
Ա/Ձ Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
http://snund.am/%D5%AF%D5%A1%D5%BD%D5%A5%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0%D5%A1%D6%81%D5%AB-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5-6/
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am