Տեղի է ունեցել աննախադեպ ավտոերթ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածից մեկնարկեց «Իմ քայլը» դաշինքի կողմից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Մխիթար Հայրապետյանի նախաձեռնած ավտոերթը։
Տեղի է ունեցել աննախադեպ ավտոերթ, որն մասնակցել է ավելի քան 60 ավտոմեքենա։
Մ. Հայրապետյանը Սփյուռքի նախարարի պատոնակատար դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում, բացի այդ, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, ինչպես նաև իր հարազատ Նոր Նորք թաղամասը:
Ավտոշարասյունը անցավ 9-րդ, 7-րդ, 5-րդ, 4-րդ, 6-րդ, 3-րդ, 2-րդ և 1-ին զանգվածներով, ապա ուղևորվեց Ավան ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ։