Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ Միրզոյանը կպաշտպանի ՀՀ իրավունքը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստին, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճակով:
Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ պետք է քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ շատ բան չունի անելու. նա պետք է շարունակի պնդել, որ Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին նշանակելու իրավունքից, որը Հայաստանին է տրված մինչև 2020թ. մայիսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]