1121 դիտում
15:40 30-11-2018
Փաշինյանը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի տնտեսական ու հասարակական դրույթները
«Իմ քայլը» դաշինքն ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում բիզնեսի համար ստեղծելու է հավասար մրցակցային պայմաններ, իսկ հասարակական կյանքում մերժելու է բռնությունը։
«[url=https://www.armenpress.am/arm/news/956466.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Եղվարդ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
«Մենք մերժում ենք բռնությունը, որպես հասարակական հարցերը կարգավորելու եղանակ։ Երբ մենք 10 տարի անընդհատ ասում էինք իշխանափոխություն, ասում էինք, որ այն իրականացնելու ենք առանց բռնության, բաց ձեռքերով։ Մենք համոզված ենք, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է։ Յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթաց։ Պետությունը պետք է նպաստի նման վերափոխումներին։ Սա նշանակում է , որ այն, ինչ ուզում ենք փոխել իրականության մեջ, պետք է փոխենք նախ մեր մեջ»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև իրենց ծրագրի տնտեսական մասը։
«Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ բիզնես-դաշտը ձևավորվի ազատորեն, հովանավորչության բացակայության պայմաններում։ Բիզնես-հմտություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է գործի հավասար մրցակցության պայմաններում»,- ասաց Փաշինյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։
Նմանատիպ նյութեր
5673 դիտում
11:47 01-12-2017
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները ներկայացրել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի հիմնական դրույթները
Այս բաժնից
547 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
535 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
421 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել