1779 դիտում
20:44 29-11-2018
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է. Նիկոլ Փաշինյան
Tert.am-ը գրում է. Մեզ մեղադրում են արցախյան բանակցային գործընթացը առկախելու և ՀԱՊԿ-ի գործընկերների հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ․Սևանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ցանկանում է արձագանքել դրանց:
«ՀԱՊԿ-ի հետ կապված մենք ոչ թե վատթարացրել ենք մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ը, այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որ մենք ժառանգել ենք մեր նախորդներից այդ և այլ կազմակերպությունների հետ մեր հարաբերություններում,- ասաց նա՝ նշելով, մտադիր չեն համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ,-մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ-ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները մեր դաշնակիցների առջև և նաև հստակեցնենք մեր դաշնակիցների պարտականությունները մեր առաջ և կազմակերպության պարտականությունները մեր առաջ»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենք այդ հարցերը բարձրացնում են Հայաստանի գործընկերների հետ հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար: Նրա խոսքով՝ եթե այսպես չանեն, ապա առավել շատ խնդիրներ կստեղծվեն ՀՀ-ի համար:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/29/Pashinyan/2858547]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1416 դիտում
12:08 05-12-2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
631 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
517 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
736 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am