24153 դիտում
18:01 30-11-2016
Ավտովթար Շիրակի մարզում. 66-ամյա Վրաստանի քաղաքացին ծխախոտ պատրաստելու պարագաներով բարձած բեռնատարով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 66-ամյա Վլադիմիր Կոխրեիձեն Աշոցք-Գյումրի ավտճանապարհի 21-րդ կմ հատվածում իր վարած MAN մակնիշի ՍBՍ 533 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Աշոցքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասկաի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի քննչական խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջովին անցանելի է եղել և ոչ մի խոչընդոտ չի եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ծխախոտ պատրաստելու պարագաներով և վարորդը Հայաստան էր ժամանել Փոթիից:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)