1841 դիտում
16:09 29-11-2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց «Կասպից Արևմուտքում խաղաղության հաստատման հիմքերն ու ռեսուրսները» խորագրով միջազգային համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում իր աշխատանքը սկսեց «Կասպից Արևմուտքում խաղաղության հաստատման հիմքերն ու ռեսուրսները» խորագրով միջազգային համաժողովը` նվիրված Գանձակի 1988-1989 թթ. ինքնապաշտպանությանը, Գարդմանքի և Գանձակի հայաթափման 30-րդ տարելիցին, Գարդմանքում, Գանձակում, Նախիջևանում, Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում 1987-1992 թթ. ցեղասպանության զոհերի, անհայտ կորածների հիշատակին:
Մայր Աթոռի հովանավորությամբ անցկացվող համաժողովը կազմակերպվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի, «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության և Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորման ջանքերով:
Համաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո համաժողովի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Սրբազան Հայրը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքերը:
Անդրադառնալով երեք տասնամյակ առաջ Գանձակում, Գարդմանքում, Նախիջևանում, Սումգայիթում, այնուհետև Բաքվում և Մարաղայում հայության հանդեպ կիրառված բռնություններին ու ջարդերին, որոնց հետևանքով հայաթափվեցին հայկական շատ ու շատ բնակավայրեր` Սրբազան Հայրը նշեց. «Մենք հավաքվել ենք այսօր նախևառաջ հիշելու բոլոր այն անմեղ զոհերին, որոնք նահատակվեցին երեսուն տարի առաջ: Մենք եկել ենք այստեղ խաղաղության և մարդասիրության մղումներով: Վստահ եմ, որ ամենքն էլ իրենց կյանքի մեջ կուզեին ինչ-որ բան անել՝ որևէ տեղ աշխարհում կանխարգելելու նման հանցագործությունները»:
Նաթան Սրբազանը խոսեց նաև ինքնապաշտպանությանը մասնակցած հայ եկեղեցականների մասին: «Հայ եկեղեցականը միշտ էլ եղել է իր հոտի քաջ հովիվը, հատկապես դժվարին ժամանակներում և օրերում…. Այս եղել է մեր Եկեղեցու առաքելությունը, այս մնում է մեր Եկեղեցու առաքելությունը և այսպես պիտի լինի շարունակ», - եզրափակեց Սրբազանը:
Ներկաներին ողջույնի խոսք ուղղեց նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող տիկ. Մարիամ Ավագյանը:
Մեկօրյա համաժողովին մասնակցում են գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ Արցախից, Ռուսաստանից, Լիբանանից, Ավստրիայից և այլ երկրներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
22:36 22-12-2022
«Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
820 դիտում
15:34 17-06-2014
Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը կսկսի միաբանների 6-րդ համագումարը
Այս բաժնից
1000 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1342 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1162 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան