1527 դիտում
14:42 29-11-2018
Կառավարությունը մոտ 190 մլն դրամի նոր սուբվենցիա կհատկացնի մի քանի մարզերի համայնքներին
Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին կհատկացվի 187 մլն 783.9 հազար դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի Վաչե Տերտերյանը նշեց, որ միջոցները կուղղվեն համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորմանը:
«Մասնավորապես, համայնքներում կիրականացվեն փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, համայնքային շենքերի, մշակույթի տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգման, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգման և գիշերային լուսավորության անցկացման ծրագրեր»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
798 դիտում
13:55 19-05-2022
Կառավարությունը 9 մարզի կտրամադրի շուրջ 790 մլն դրամի սուբվենցիա
1389 դիտում
20:48 25-11-2022
Շվեյցարիայի կառավարությունը 960 հազար ֆրանկ կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով
9305 դիտում
09:09 07-02-2018
Ծովագյուղի համայնքապետարանը գնել է 20 կգ կոնֆետ, 190 շիշ գինի, 190 շիշ կոնյակ. «Փաստ»
Այս բաժնից
667 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը
577 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ