Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար լրացուցիչ՝ թայ-բրեյքում աշխարհի գործող չեմպիոն, 27-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը 3:0 հաշվով վստահորեն հաղթեց չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և պահպանեց չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ 12 պարտիայից բաղկացած մրցամարտում հաղթող չորոշվեց, ավելին, նման կարգի մրցամարտերի պատմության մեջ արտառոց փաստ արձանագրվեց, երբ բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Նշենք, որ Մագնուս Կարլսենը կստանա 550 հազար եվրո, Կարուանան՝ 450 հազար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
3-րդ պարտիա
2-րդ պարտիա
1-ին պարտիա