211652_close_icon
views-count2208 դիտում article-date 17:03 28-11-2018

Չեմպիոնների լիգա. Փարիզյան սուպերդիմակայության սպասումով՝ անոնս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կկայանա եվս ութ հանդիպում: Օրվա, իսկ միգուցե՝ շաբաթվա գլխավոր դիմակայությունը կկայանա Փարիզում, որտեղ ՊՍԺ-ն ընդունելու է «Լիվերպուլին»: Անհավանական մրցավեճ է սպասվում: ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում շարունակում է բոլորին հաղթել, սակայն այդ հաղթանակները նրա շեյխ սեփականատերերին այնքան էլ չեն ուրախացնում. նրանց հիմնական երազանքը Չեմպիոնների լիգան է, առանց որը նվաճելու գերակումբների շարքում տեղ չունեն: Բայց սկզբի համար պետք է նախ դուրս գալ խմբից: Իսկ այս խմբում անհավատալիորեն խճճված վիճակ է: Նույնիսկ անվերապահ ետնապահ համարվող «Ցրվենա Զվեզդան» փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն ունի: Խմբի առաջատարները 6-ական միավորով «Նապոլին» ու «Լիվերպուլն» են, ՊՍԺ-ն ունի 5 միավոր, սերբերը՝ 4: Պատկերացնո՞ւմ եք ՊՍԺ-«Լիվերպուլ» խաղի նշանակությունը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչի կարգավիճակ ունի. թե թիմերի ցուցադրած խաղի, թե՝ հանդիպմանը մասնակցող աստղերի քանակով: Ամեն ինչով սուպեր է: Ընդ որում, երկուսին էլ հաղթանակ է անհրաժեշտ: Եթե «Ցրվենա Զվեզդան» Նեապոլում խաղա այնպես, ինչպես 2 շաբաթ առաջ Բելգրադում՝ «Լիվերպուլի» հետ, որին հաղթեց 2:0 հաշվով, ապա միգուցե մի խելահեղ հանդիպում էլ սա լինի: Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր [b]A խումբ[/b] «Ատլետիկո» (Իսպանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 21:55 (Երևանի ժամանակով) «Բորուսիա» (Գերմանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 00:00 [b]B խումբ[/b] «Տոտենհեմ» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 00:00 ՊՍՎ (Հոլանդիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 00:00 [b]C խումբ[/b] «Նապոլի» (Իտալիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 00:00 ՊՍԺ (Ֆրանսիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 00:00 [b]D խումբ[/b] «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 21:55 «Պորտու» (Պորտուգալիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 00:00
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր