Պաշտոնատար անձնանց ապօրինի հարստացման քրեական գործերով վերականգնվել է 139 միլիոն դրամի նյութական վնաս
Հատուկ քննչական ծառայությունում քննվում են նախկին պաշտոնատար անձնանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ մի շարք քրեական գործեր, որոնցում կատարվել են մեծ ծավալի քննություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Հավելեց, երկու տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկներ` այնտեղ գտնվող պաշտոնատար անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով:
«Այս պահի դրությամբ ծառայությունում քննվող քրեական գործերով փաստացի վերականգնվել է 139 միլիոն դրամ նյութական վնաս, կալանքի տակ է դրված 14 միլիոն 685 հազար դոլար, 221 հազար եվրո և 219 միլիոն 300 հազար դրամ դրամական միջոցների և 300 միավոր անցնող անշարժ գույքի վրա»,- նշեց Սասուն Խաչատրյանը:
Նրա համոզմամբ` մոտ ապագայում այս գործերով կկազմվեն մեղադրական եզրակացություններ, դրանք կուղարկվեն դատարան և դատավճիռներից հետո այդ հսկայածավալ միջոցները կուղղվեն պետական բյուջե: