211652_close_icon

ՔՊ-ի պատասխանատուները արդարացել են, որ արգելված է եղել վարչական ռեսուրս կիրառել․ «Փաստ»

views-count2018 դիտում article-date 10:35 27-11-2018
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, շաբաթ օրվա երթի մասնակցության ցուցանիշները դարձել են լուրջ քննարկման առարկա իշխանության միջանցքներում ու ՔՊ-ի կուլիսներում: Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն երթը հեգնողներին ֆեյսբուքում տված կոշտ պատասխանով: Թիրախում հատկապես հայտնվել են աշխատակազմի որոշ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու էին երթի կազմակերպչական աշխատանքների համար, և ՔՊ-ի երևանյան կառույցների պատասխանատուները: Վերջիններս նկատողություն են ստացել երթին բավարար քանակով մասնակցություն չապահովելու համար: Որպես արդարացում նրանք պնդել են, թե զբաղված էին քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներով և չէին կարող միաժամանակ երկու ճակատով աշխատել: Մյուս կողմից նրանք արդարացել են, որ իրենց արգելված է եղել, այսպես կոչված, վարչական ռեսուրս կիրառել, այսինքն՝ քանակ ապահովել, օրինակ, դպրոցների կամ բուհերի հաշվին: Ամեն դեպքում որոշվել է, որ բացի Փաշինյանի գրառումից այլ մեկնաբանություններ այս հարցով չպետք է լինեն ու թեման պետք է արագ մոռացության մատնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր