Փրկարարները 12 ահազանգ են ստացել Երևանում, Գյումրիում և Աբովյանում փակ դռների վերաբերյալ
Նոյեմբերի 26-27-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: