1196 դիտում
09:01 27-11-2018
Լեգիտիմության վերակագնման վերջին ակորդը քսան տարի հետո. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը երեկվանից մեկնարկել է: Նկատենք, որ խորհրդարանական այս ընտրությունները մի քանի կարևոր առանձնահատկություն ունեն. սա լինելու է թավշյա հեղափոխության ճանապարհին եզրափակիչ քայլը՝ ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության գործընթացի ավարտը: Մոտ երկու տասնամյակի ընդմիջումից հետո իշխանությունը ձևավորել է ՀՀ քաղաքացին` վստահ լինելով, որ այս ընտրություններում ընտրակեղծիքներ տեղի չեն ունենա, իր կամքի վրա չեն բռնանա, քվեն չեն գողանա:
Ըստ այդմ` ՀՀ-ում վերականգնվելու է իշխանության լեգիտիմությունը: Միաժամանակ նկատենք, որ ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի են. որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը լինելու է բացարձակ հաղթող, չի կասկածում ոչ ոք, անգամ Փաշինյանի ընդդիմախոսներն են հայտարարում այդ մասին, միայն թե այդ ամենը պատճառաբանում են թավշյա հեղափոխությանը հաջորդած ոգևորությամբ:
Այս համատեքստում «Իմ քայլը» դաշինքից բացի ընտրություններին մասնակից մյուս ուժերը չեն խոսում հաղթանակի, իշխանության գալու մասին, այլ հայտարարում են, թե հենց իրենք են լինելու երկրորդ ուժը: Ասել է թե` 11 քաղաքական ուժերից 10-ն այս ընտրություններում պայքարում է երկրորդ տեղի համար` ի սկզբանե ընդունելով Փաշինյանի ղեկավարած ուժի հաղթանակը, մի հանգամանք, որ նախկինում երբևէ չէր եղել: Մնում է` այսքանից հետո նոր իշխանությունն արդարացնի հասարակության սպասելիքները, որովհետև մեծ առավելությամբ հաղթանակը նաև մեծագույն պատասխանատվություն է, մեծագույն բեռ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
13:49 05-11-2023
Թումանյանի թանգարանի տնօրենը ավելի քան քսան օր անհարգելի բացակայել է աշխատանքից․ ԿԳՄՍ նախարար
1711 դիտում
09:04 29-01-2014
ԵԽԽՎ պատգամավորը զրույցի ընթացքում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը կասկածի տակ է դրել. ՀԺ
Այս բաժնից
1825 դիտում
11:29 31-01-2025
Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութում պատկերվածներն Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
1897 դիտում
10:25 30-01-2025
«Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք». Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»
1426 դիտում
09:03 30-01-2025
Եվս մեկ հայկական թիմ՝ ՈՒՀԱ-ի բեմում. «Փաստ»