211652_close_icon
views-count3531 դիտում article-date 21:35 26-11-2018

«Ուսանողական մարզական խաղեր-2018» ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցումներում հաղթել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Ուսանողական մարզական խաղեր-2018» ծրագրով անցկացված ֆուտզալի մրցումներում հաղթել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, 2-րդ տեղը գրավել է Երևանի պետական համալսարանի, իսկ 3-րդ տեղը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը: «Ուսանողական մարզական խաղեր-2018» ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցումներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 16 բուհերի թիմեր: Այս տարվա «Ուսանողական մարզական խաղերի» ծրագրով արդեն կայացել են հնգամարտի, ուժային եռամարտի և հրաձգության մրցումները, նոյեմբերի 25-ից մեկնարկել են վոլեյբոլի և բասկետբոլի մրցումները (աղջիկներ և տղաներ): Այս ծրագրով նախատեսված վերջին մարզաձևի՝ սեղանի թենիսի մրցումները կմեկնարկեն դեկտեմբերի 2-ին: [b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր