211652_close_icon
views-count2405 դիտում article-date 21:34 23-11-2018

Ամփոփվել են «Ուսանողական մարզական խաղերի» 2018 թվականի ծրագրով անցկացվող հրաձգության մրցումների արդյունքները

Ամփոփվել են «Ուսանողական մարզական խաղերի» 2018 թվականի ծրագրով անցկացվող հրաձգության մրցումների արդյունքները, որոնց մասնակցել են Հայաստանի 9 բարձրագույն ուսումնական հաստատությունների հավաքական թիմեր: Աղջիկների պայքարում առաջին տեղը գրավել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Աննա Ավետիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Արփինե Հայրապետյանը, իսկ երրորդ տեղը՝ Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Աննա Դավթյանը: Տղաների պայքարում հաղթողը նույնպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչ է՝ Սուրեն Բերյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Տարոն Ստեփանյանը, երրորդ տեղը՝ Երևանի պետական համալսարանի ուսանող Տելեմակ Թադևոսյանը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը հաղթող է ճանաչվել նաև թիմային պայքարում, իսկ երկրորդ և տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Երևանի պետական համալսարանի թիմերը: Նշենք, որ 2018 թվականի «Ուսանողական մարզական խաղերի» ծրագրով արդեն կայացել են հնգամարտի և ուժային եռամարտի մրցումները, ֆուտզալի մրցումները մեկնարկում են այսօր՝ նոյեմբերի 23-ին, իսկ բասկետբոլի, վոլեյբոլի և սեղանի թենիսի մրցումները կմեկնարկեն ավելի ուշ: [b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր