211652_close_icon

Երկրորդ օրն է՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը պատանդառել է ՊՊԾ գնդում գտնվող անձանց. բանակցությունները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

views-count21653 դիտում article-date 15:04 19-07-2016
Արդեն երկրորդ օրն է, ինչ «Սասնա ծռերի» մի խումբ զինված անձինք, մուտք գործելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2016/07/19/police/2083229]tert.am[/url]-ը: Երեկ՝ հուլիսի 18-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածած հաղորդագրությամբ նշում էր, որ կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար: Ավելի ուշ ԱԱԾ-ից տեղեկացվել էր, որ հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/07/19/police/2083229]կայքում[/url]: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր