Լուսավոր Հայաստան Կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։
Այսպիսով, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝
-հետամուտ լինելով՝ արժանապատիվ ազգային ինքնության արժեհամակարգի պահպանմամբ Հայաստանում եվրոպական չափանիշների, ժողովրդավարական, անվտանգ, օրենքի գերակայության, սոցիալական արդարության, բարեկեցիկ և հզոր պետության կառուցման նպատակին,
-գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման հրամայականը,
-գործելով բացառապես Հայաստանի ազգային շահերով և ազգային արժանապատվությամբ,
որոշում է կայացրել մասնակցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
որոշում է կայացրել մասնակցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
ՀՀ Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր գուծունեությամբ նպաստելու, նախաձեռնելու և իրականացնելու է բարեփոխումներ՝ [url=https://brightarmenia.am/am/1/1543/lusavor-hayastan-kusakcutyan-azh-nakhyntrakan-tsragir.htm/]ուղղված[/url].