«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրեց 30 կետից բաղկացած իր նախընտրական ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 6-ին, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրեց 30 կետից բաղկացած իր նախընտրական ծրագիրը:
Ելույթով հանդես եկան կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, այնուհետև կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Հ. Բիշարյանը հիշեցրեց, որ Օրինաց երկիր խմբակցությունը շուրջ 200 օրենքի հեղինակ է: Մ. Շահգելդյանը ծրագիրն անվանեց նորարարական և իրատեսական:
Որպես առաջնահերթություններ Մ.Շահգելդյանն առանձնացրեց բանակի պրոֆեսիոնալիզացիան, աշխատատեղերի ստեղծումը, արդյունաբերության զարգացումը:
Ա. Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ ներկայացված 30 կետը ենթադրում է լուրջ փոփոխություններ: Նա կրկին խոսեց ավանդները վերադարձնելու մասին, նշեց, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմին ստեղծվի, որում ներգրավված կլինեն քաղաքացիական հասարակության, ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներ:
Նա կարևորեց Հայաստանում շքեղության հարկի ներդրումը, երբ հարուստը պետք է շատ հարկ վճարի, աղքատը՝ քիչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի