Ռուսական ընկերությունը ՀՀ շուկայում դեմպինգ է իրականացնում․ հայ արտադրողների մուտքը ՌԴ շուկա արգելափակվում է
Հայկական երկու խոշոր ընկերություններ՝ «Դուստր Մարիաննան» և «Գրանդ Տոբակոն» իրենց արտադրանքը ռուսական շուկայում իրացնելիս՝ հանդիպել էին մուտքի խոչընդոտների, ինչի արդյունքում սահմանափակվել էր նրանց մուտքը ՌԴ շուկա: Հաշվի առնելով , որ խնդիրը առաջացել է ՌԴ-ում, ՀՀ մրցակցային մարմինը գործընկերների հետ համագործակցության արդյունքում հասավ խնդրի լիարժեք լուծմանը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում [url=http://www.competition.am/index.php?page=press_releases&newsID=1544&lng=1]տեղեկացրել է[/url] ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Այս պահին Հանձնաժողովի վարույթում է նման ևս երեք գործ: Առաջին գործով բողոք է ներկայացրել «Տարոն-Ավիան»՝ ՌԴ օդանավակայանների կողմից խտրական գների կիրառման վերաբերյալ, ինչը թույլ չի տալիս հավասար պայմաններով մրցակցելու ռուսական ավիաընկերությունների հետ: Երկրորդ խնդիրը բարձրացրել է «Գրանդ Քենդին», որը տեղեկացնում է, որ ռուսական մի քանի ընկերություններ արտադրում և իրացնում են «Պանդա» անվանումով շոկոլադներ, որի իրավունքը սակայն չունեն, քանի որ նշված արտադրատեսակը գրանցված է իր անվամբ: Երրորդ դեպքում էլ հարցն առնչվում է ռուսական հրուշակեղենի շուկայի երկրորդ խոշորագույնը համարվող «ԿԴՎ գրուպ» ընկերության գործունեությանը: Վերջինիս դեմ բողոք են ներկայացրել տեղական շուկայի 6 արտադրողներ, որոնք տեղեկացնում են, որ ընկերությունը ՀՀ շուկայում իրականացնում է դեմպինգ, քանի որ սպառողին իր արտադրանքը իրացնում է ինքնարժեքից ցածր գնով:
Վերոնշյալ 3 գործերն էլ ընթացքի մեջ են և, ՏՄՊՊՀ-ը ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության միջոցով լինելու է հետևողական՝ հայկական ընկերությունները շահերը պաշտպանելու ուղղությամբ: