1939 դիտում
08:37 27-11-2015
Ռուս-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավ շանս է հայ արտադրողների համար ՌԴ շուկայում որոշակի կայուն դիրք զբաղեցնելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումն արդեն իսկ սկսում է ազդել երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Մասնավորապես Ռուսաստանն արդեն սկսել է տարբեր պատճառներ փնտրել՝ թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա արգելելու համար։ Ինչպես հայտնի է, Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելուց հետո այդ երկրի շուկայում հայկական ապրանքների հիմնական «խոչընդոտը» դարձել Էին հենց թուրքական ապրանքները։ Հայաստանի արտադրողները փաստացի չէին կարողանում մրցել թուրքական առավել էժան ապրանքների հետ։
Բայց այսօրվա ստեղծված իրավիճակը լավ շանս է Ռուսաստանի շուկայում որոշակի կայուն դիրք զբաղեցնելու համար։ Իհարկե, ինչպես միշտ ռուս-թուրքական հարաբերություններն, ի վերջո միևնույն է՝ կկարգավորվեն, սակայն, եթե մինչ այդ Հայաստանի արտադրողները կարողանան այդ բազմամիլիոնանոց շուկայում իրենց տեղը զբաղեցնել, լրջագույն ձեռքբերում կլինի։ Իսկ այս գործում առաջին հերթին անելիք ունի հենց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը։ Միջոցներ ձեռնարկել և հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ օպերատիվ կերպով անել, որպեսզի հայ արտադրողները այս «խառը» ժամանակներում կարողանան իրենց ապրանքները արտահանեն Ռուսաստան»։
Նմանատիպ նյութեր
898 դիտում
11:59 14-02-2024
Բաքուն Բորելին մեղադրել է «միակողմանի հայանպաստ դիրք» զբաղեցնելու համար
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1345 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»