Նիկոլ Փաշինյանը քայլերթեր կիրականացնի նաև ընտրություններից հետո
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանակ կշարունակի ժամանակ առ ժամանակ քայլերթեր նախաձեռնել նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո:
Այս մասին նա ասաց այսօր՝ նոյեմբերի 24-ին հրավիրած համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում։
«Վերջին անգամ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ենք քայլերթ իրականացրել: Ժամանակ առ ժամանակ մեզ կտեսնեք այսպիսի քայլերթեր անելիս նաև ընտրություններից հետո»,- նշեց Փաշինյանը:
Հավելեց, որ իրենք փորձելու են քայլերթի ընթացքում լինել Երևանի բոլոր վարչական շրջաններում: