211652_close_icon

Քաղաքական գործչի կաշին մի փոքր ավելի հաստ պիտի լինի, քան սովորական մարդունը․ «Առավոտ»

views-count1970 դիտում article-date 11:14 24-11-2018
«Առավոտ» թերթը գրում է. ««Խոսքի ազատությունն ունի իր մութ կողմը, որը ատելության խոսքն է»,- Խոսքի ազատության պաշտպա­նության կոմիտեի՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպված «Խոսքի ազատություն. Որտե՞ղ են սահմանները» թեմայով քննարկմանը երեկ հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Հարցին` ընդհանուր առմամբ խոսքի ազատության մակարդակն ինչպե՞ս կգնահատեք, արդյոք Հայաստանը կպահպանի՞ այդ մակարդակը, որը ձեռք է բերել ժողովրդավարության առումով, ԵՄ դեսպանը պատասխանեց. «Իմ տպավորությունն այնպիսին է, որ հիմա ՀՀ-ում մարդիկ ավելի ազատ են և ցանկություն ունեն վայելելու իրենց ազատությունները: Դրա կարևորագույն ձևավորողներից են նաև ԶԼՄ-ները»: Դառնալով ազատ խոսքին՝ Պյոտր Սվիտալսկին ասաց. «Ազատ խոսքը պարտադիր չէ գե­ղեցիկ, քաղաքավարի, փափուկ լինի: Կարող է երբեմն լինել կոպիտ ու ցավացնող: Բայց դա էլ ունի իր սահ­մանները: Մի բան անհրաժեշտ է քաղաքական դաշտում սովորել, որ քաղաքական զործչի կաշին մի փոքր ավելի հաստ պիտի լինի, քան սովորական մարդունը»»: [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր